воскресенье, 13 сентября 2015 г.

Թեմա 1

Թեմա 1
Մարդը և էկոհամակարգերը
նախագիծեր
 ա/ պարաստել ուսումնական նյութ՝Բույսերը և կենդանիները ինչպիսի հարմարանքներ են ձեռք բերել անապատային գոտում ապրելու համար
բ/Մեր շրջապատում մարդածին գործոնների հայտնաբերում և բնության վրա դրանց ազդեցության նկարագրում
գ/ էքրսկուրսիա արգելոցներ 
Ա

Անապատային գոտուն բնորոշ է չոր ցամաքային  կլիմա, օրական և տարեկան ջերմաստիճանների մեծ տատանումներ։Անապատներում գոլորշունակությունը մի քանի անգամ գերազանցում է տեղումների քանակին, խոնավության գործակիցը կազմում է 0,1 - 0,2։

Անապատներում բուսականությունը շատ աղքատ է։Բույսերը քսերոֆիլ են, ունեն երկար առանցքային արմատներ՝ հարմարված չոր ցամաքային կլիմային։Բույսերից շատերը զուրկ են տերևներից։Տերևների փոխարեն ունեն փշեր որոնց մակերեսը փոքր է և շատ ավելի փոքր քանակությամբ ջուր են գոլորշիացնում քան տերևները։Անապատներում տարածված է սաքսաուլը, ուղտափուշը, օշան, օշինդրը, անապատային ակացիան, կակտուսները, անապատային բոշխը,վելվիչին, էֆեմերները, էֆեմերոիդները։ 

Կակտուսներ

Ցողունն արտաքինից գնդաձև է, գլանաձև, ձվաձև, երբեմն հատվածավոր։ Հյութալի է, հաստ փշերով, մազիկներով կամ խոզաններով ծածկված, ունի խիստ զարգացած ջրատար պարենքիմ (խոշոր տեսակները կարող են պարունակել մինչև 2000 լիտր ջուր)։ Բջիջներում պարունակվող լորձային նյութերի առկայությունը դժվարացնում է ջրի գոլորշիացումը։ Իսկական տերևներ չունեն (բացառությամբ 2 տեսակի)։ Ծաղիկները խոշոր են, մեկական, երբեմն գագաթնային հուրանում խմբված։ Պսակաթերթերը շատ են, վառ. կարմիր, մանուշակագույն, դեղին, սպիտակ։ Պտուղը բազմասերմ է, մսոտ, հատապտղանման, երբեմն չոր։ Ծաղկում են երեկոյան կամ գիշերը, փոշոտվում միջատների, թռչունների միջոցով։Կակտուսի աճումը, ծաղկումը և պտղաբերումը տևում է 6—7 ամիս, այնուհետև անցնում են հանգստի շրջանի։ Այդ պատճառով ձմռանը սենյակներում և ջերմատներում կակտուսը պետք է պահել 5—6, 8— 12 °C պայմաններում և քիչ ջրել, ամռանը՝ լուսավոր, տաք, մաքուր օդով ապահովված տեղում և առատ ջրել։ Բազմացվում են սերմերով, կտրոններով, երբեմն պատվաստմամբ (մայիս-օգոստոսին)։ Նրանց տերևները վերածվել են փշերի, մազիկների ու խոզանակների, որոնք խիտ ծածկում են կակտուսի ցողունները և այնքան ջուր չեն գոլորշիացնում, որքան տերևները։ Դրա համար էլ նույնիսկ ամենաշոգ եղանակին բույսերը իրենց ցողուններում պահում են խոնավություն և մնում հյութալի։ Որոշ կակտուսներ պարունակում են մինչև 3000լ ջուր։ Անապատներում կակտուսները խոնավության միակ պահապաններն են և հաճախ են փրկում ճանապարհորդների կյանքը։ Փշերը կակտուսի համար նաև պաշտպանիչ դեր են խաղում` պաշտպանելով կենդանիներից։ 


Անապատային զոնայի կենդանական աշխարհը նույնպես աղքատ է։ Կենդանիները հարմարված են շոգ ու չոր կլիմայական պայմաններին։Որոշ սողուններ  բոլորովին ջուր չեն խմում և բավարարվում են սննդի մեջ եղած ջրի քանակով։
ՈՒղտը մեկ շաբաթ կարող է առանց ջրի դիմանալ շնորհիվ իր սապատներում  եղած ճարպերի որոնց վերափոխման արդյունքում առաջանում է մեծ քանակությամբ ջուր։Ճարպերը կատարում են նաև սննդանյութերի պաշարման, էներգիական ֆունկցիաներ։

Մուտացիա

Մուտացիա

Մուտացիայի պատճառներ
Մուտացիաները լինում են՝
  • ինքնաբուխ, առաջանում են ինքնաբերաբար օրգանիզմի ողջ կյանքի ընթացքում իր համար նորմալ շրջակա միջավայրի պայմանների դեպքում  
  • աջակցված, գենոմի ժառանգվող փոփոխությունները, որոնք առաջանում են շրջակա միջավայրի ոչ բարենպաստ ազդեցության կամ արհեստական պայմաններում այս կամ այն մուտագեն ազդեցությունների արդյունում։
Մուտացիաների առաջացմանը հանգեցնող հիմնական պրոցեսներն են՝ ԴՆԹ-ների կրկնապատկումը, ԴՆԹ-ների վերականգնման խախտումները և գենետիկական ռեկոմբինացումը։

Մուտացիաների դասակարգում

Գոյություն ունեն մուտացիաների մի քանի դասակարգումներ՝ ըստ տարբեր չափանիշների։ Մյոլլեռը առաջարկել է մուտացիաները բաժանել ըստ գենի գործառնության փոփոխության բնույթի.
  • հիպոմորֆ (փոփոխված ալլելները գոծում են նույն ուղղությամբ, ինչ որ վայրի տեսակի ալլելները՝ սինթեզելով միայն ավելի քիչ քանակի սպիտակուցային նյութ), ամորֆ (մուտացիան նման է գենի գործառնության լրիվ կորստին),
  • հակաամորֆ (մուտացիոն հատկանիշը փոխվում է, օրինակ եգիպտացորենի սերմերի կարմիր գույնը փոխվում է մոխրագույնի),
  • նեոամորֆ։
Ժամանակակից գիտական գրականությունում օգտագործվում է առավել ֆորմալ դասակարգում, որը հիմնված է առանձին գեների, քրոմոսոմների և ամբողջական գենոմի կառուցվածքի փոփոխության բնույթի վրա։ Այդ դասակարգման շրջանակներում տարբրում են հետևյալ մուտացիաները.
  • գենոմային,
  • քրոմոսոմային,
  • գենային։ 

                                                Գենոմային պոլիպլոիդիզացում
  • Օրգանիզմների կամ բջիջների առաջացում, որոնց գենոմը ներկայացված է քրոմոսոմների երկուսից ավել հավաքածուով և անեուպլոիդիացում` գապլոիդ հավաքածուին ոչ բազմապատիկ քրոմոսոմների թվի փոփոխություն։ Կախված քրոմոսոմային հավաքածուների ծագումից՝ պոլիպլոիդների մեջ տարբերում են՝
  • ալլոպոլիպլոիդներ, որոնք ունեն տարբեր տեսակի՝ հիբրիդացումից ստացված քրոմոսոմների ավաքածուներ,
  • աուտոպոլիպլոիդներ, որոնց մոտ տեղի է ունենում սեփական գենոմի քրոմոսոմների թվի ավելացում n անգամ։

Քրոմոսոմային մուտացիա

Սրա ժամանակ տեղի են ունենում առանձին քրոմոսոմների կառուցվածքի խոշոր փոփոխություներ։ Այդ դեպքում դիտվում է մեկ կամ մի քանի քրոմոսոմների գենետիկական նյութի կորուստ (դելեցիա) կամ կրկնապատկում (դուպլիկացիա), ինչպես նաև առանձին քրոմոսոմների հատվածների կողմնորոշման փոփոխություն (ինվերսիա), և գենետիկական նյութի տեղափոխություն մեկ քրոմոսոմից մյուսի վրա (տրանսլոկացիա) (ծայրահեղ դեպք է հանդիսանում ամբողջական քրոմոսոմների միավորումը, դրա օրինակ է Ռոբերտսոնյան տրանսլոկացիան, որը հանդիսանում է քրոմոսոմային մուտացիայից գենոմայինի անցումային տարբերակ): Գենային մակարդակով ԴՆԹ-ի սկզբնական կառուցվածքի փոփոխությունները մուտացիայի ազդեցության տակ նվազ նշանակալից են, քան քրոմոսոմային մուտացիաների դեքում, սակայն գենային մուտացիաերը առավել հաճախ են հանդիպում։

Գենային մուտացիա

Սրա արդյունքում տեղի են ունենում մեկ կամ մի քանի նուկլեոտիդների փոփոխություններ, դելեցիաներ, ներդրումներ և տրանսլոկացիաներ, դուպլիկացիաներ և ինվերսիաներ՝ գեների տարբեր հատվածներում, այն դեպքում, երբ մուտացիայի ազդեցության տակ փոփոխվում է միայն մեկ նուկլեոտիդ, ապա խոսքը գնում է կետային մուտացիաների մասին։ Քանի որ ԴՆԹ-ի կազմի մեջ մտնում են միայն երկու տիպի ազոտային միացություններ` պուրիններ և պիրիմիդիններ, ապա հիմքերի փոփոխությամբ բոլոր կետային մուտացիաները բաժանվում են երկու դասի՝ տրանզիցիա (պուրինի փոփոխությունը պուրինով և պիրիմիդինի փոփոխությունը պիրմիդինով) և տրանսվերսիա (պուրինի փոփոխությունը պիրիմիդինով և հակառակը)։

Գամետոգենեզ

Գամետոգենեզ


 Մարդու սպերմատոզոիդները և ձվաբջիջները զարգանում են սեռական գեղձերում` սերմնարաններում և ձվարաններում։ Սպերմատոզոիդների առաջացման պրոցեսը կոչվում է սպերմատոգենեզ, իսկ ձվաբջիջներինը` օվոգենեզ։ Սեռական գեղձերում կան երեք գոտիներ բազմացման, աճման և հասունացման։ Սպերմատոզոիդների առաջացման պրոցեսը տևում է 70 օր։ Սկզբնական արական սեռական բջիջները, որոնք կոչվում են սպերմատոգոնիումներ, բազմացման գոտում միտոզով կիսվելով` շատանում են։Սպերմատոգոնիումներն ունեն քրոմոսոմների դիպլոիդ հավաքակազմ։ Այնուհետև դրանք անցնում են աճման գոտի, որտեղ տեղի է ունենում ԴՆԹ-ի կրկնապատկում, և սպերմատոգոնիումները վերածվում են առաջին կարգի սպերմատոցիտների և մտնում` հասունացման գոտի, որտեղ տեղի են ունենում մեյոզիերկու բաժանումները։Մեյոզի առաջին բաժանումից առաջանում են երկրորդ կարգի սպերմատոցիտներ, որոնք անցնելով մեյոզի երկրորդ բաժանումը` վերածվում են սպերմատիդներիԳամետոգենեզ ։ Սպերմատիդներն` անցնելով ձևավորման բարդ պրոցես (սպերմիոգենեզ), վերածվում են սպերմատոզոիդների։ Տղամարդկանց սպերմատոզոիդների առաջացումը սկսվում է սեռահասուն դառնալուց, իսկ կանանց ձվաբջիջների զարգացումը սկսվում է դեռևս օրգանիզմի սաղմնային զարգացման ընթացքում և ավարտվում է միայն ձվաբջջի բեղմնավորումից հետո։ Աղջիկ երախայի ծնվելու պահին նրա յուրաքանչյուր ձվարանում լինում են մոտ մեկ միլիոն առաջին կարգի օվոցիտներ (առաջնային ֆոլիկուլներ), բայց դրանցից սեռահասուն կնոջ մոտ ձվազատման փուլի կարող են հասնել մինչև 500-ը։ Սաղմի զարգացման ընթացքում առաջնային սեռական բջիջները բազմակի անգամ բաժանվում են միտոզի եղանակով առաջացնելով բազմաթիվ դիպլոիդ բջիջներ օվոգոնիումներ )։ Վերջիններս մեծանում են` հասնելով տեսակի սեռական բջիջներին բնորոշ չափսերի, և վերածվում առաջին կարգի դիպլոիդ օվոցիտների ։ Կաթնասունների սպերմատոզոիդը և ձվաբջիջը։ Այնուհետև, առաջին կարգի օվոցիտը հասունացման գոտում բաժանվում է մեյոզի եղանակով։ Մեյոզի առաջին բաժանումից առաջանում են երկու անհավասար հապլոիդ բջիջներ։ Խոշորը կոչվում է երկրորդ կարգի օվոցիտ, իսկ փոքրը առաջին ուղղորդող մարմին։ Երկրորդ կարգի օվոցիտնանցնում է մեյոզի երկրորդ բաժանման, բայց երկրորդ մետաֆազի փուլում զարգացումը կանգ է առնում։ Ձվազատման հետևանքով երկրորդ կարգի օվոցիտը հեռանում է ձվարանից և կարող է ավարտել մեյոզի երկրորդ բաժանումն այդտեղ սպերմատոզոիդի թափանցումից հետո։ Սպերմատոզոիդի թափանցումը խթանում է երկրորդ ուղղորդող մարմնի և հասուն ձվաբջջի առաջացումը, որից հետո գամետներիկորիզները միաձուլվում են առաջացնելով դիպլոիդզի գոտ։ Բոլոր ուղղորդող մարմինները շատ մանր բջիջներ են և, ի վերջո, ոչնչանում են։

суббота, 12 сентября 2015 г.

Մարդու հետսաղմնային զարգացում


Հետծննդյան զարգացման շրջաններԿենսաբանական առումով սեռական եղանակով բազմացող օրգանիզմների համար, կարևորագույն իրադարձությունը սեռական բազմացման իրականացումն է։ Այդ տեսակետից , հետսաղմնային զարգացումը կարելի է բաժանել մինչվերարտադրողական, վերարտադրողական և հետվերարտադրողական շրջանների։ Մինչվերարտադրողական շրջանում առանձնյակը բազմացման ընդունակ չէ։ Այս ժամանակահատվածի ընթացքում են կատարվում կառուցվածքային և ֆունկցիոնալ վերափոխումները, իրականացվում է ժառանգական ինֆորմացիայի հիմնական մասը՝ ապահովելով սեռահասուն օրգանիզմին բնորոշ առանձնահատկությունների առաջացումը ։Վերարտադրողական շրջանում առանձնյակն իրականացնում է սեռական բազմացում, աչքի է ընկնում օրգանների և համակարգերի առավել կայուն կենսագործունեությամբ, արտաքին պայմանների նկատմամբ առավել դիմացկունությամբ։ Հետվերարտադրողական շրջանը կապվաց է օրգանիզմի ծերացման հետ, որը բնութագրվում է նրանով, որ առանձնյակի մասնակցությունը բազմացմանը լրիվ կամ մասնակի թուլացած է։ Մարդու հետսաղմնային զարգացման ընթացքւմ առանձնացվում են հետևյալ շրջանները.Կրծքային շրջան, վաղ մանկության շրջան, նախադպրոցական շրջան, դպրոցական շրջան, դեռահասության շրջան, հասունության շրջան։

Կրծքային շրջանԿրծքային շրջանը համարվում է մինչև կյանքի առաջին տարվա վերջը։ Առաջին ամիսը համարվում է նորածնության շրջան, որի ժամանակ երեխան օրվա մեծ մասը քնած է, արթնանում է միայն քաղցած ժամանակ։ Այս շրջանում անհրաժեշտ է պահպանել կերակրման ռեժիմը, հակառակ դեպքում՝ խանգարվում են նորածնի քունը, մարսողությունը ։ Կրծքային շրջանում երեխաների օրգանիզմում տեղի են ունենում կտրուկ փոփոխություններ՝ աստիճանաբար զարգանում են երեխայի շարժումները՝ բարձրացնում ու պահում է գլուխը, նստում է, կանգնում է, իսկ հետո փորձում է քայլել։ Խնամքը և սննդի ճիշտ կազմակերպումը նպաստում են նրա աճին, հենաշարժիչ համակարգի զարգացմանը։ Այդ շրջանում ինտենսիվ զարգանում է նաև երեխայի հոգեկերտվածքը։ Նա սովորում է ճանաչել մարդկանց և առարկաները, հաճելին և վտանգավորը, համը, հոտը, գույնը, սկսում է ժպտալ, ծիծաղել, արտասանել առաջին բառերն։ Ի հայտ են գալիս ինքնուրույնության ձգտում, մեծերին նմանակում։

Վաղ մանկության շրջանՎաղ մանկության շրջանը համարվում է 1-3 տարեկան հասակը։ Այս տարիքում երեխան արագ աճում է և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես։ Նա արդեն կարողանում է շատ բաներ ինքնուրույն անել, համաձայնեցված շարչումներ է իրականացնում, դրսևորում է բարդ վարք, նկարում է, ձգտում է ինքնահաստատման։ Այս շրջանում չի կարելի սահմանափակել երեխայի ինքնուրույնությունն, ակտիվ խաղերը և հետաքրքրասիրությունը։

Նախադպրոցական շրջան3-6 տարեկան հասակը համարվում է նախադպրոցական շրջան, երեխայի հետաքրքրություններն այնքան մեծ են, որ այն անվանում են հարցերի շրջան։ Այս շրջանում շարունակվում է գլխուղեղի զարգացումը, մտածողությունը, ձևավորվում է ներքին խոսքը, որն արտահայտվում է ինքն իր հետ խոսելով։ Արտասանում է բազմաբառ նախադասություններ։ Աշխույժ խաղերը նպաստում են վառ երևակայությանը և ֆիզիկական զարգացմանը։

Դպրոցական շրջանԱյս շրջանն ընդգրկում է 6-ից մինչև 17 տարեկան հասակը, որը բաժանվում է կրտսեր և դեռահաս (պատանեկան) տարիքի։ Այս շրջանում երեխայի օրգանիզմի բոլոր համակարգերի գործունեությունը ենթարկվում է վերակառուցման։ Մինչև դպրոցական հասակը երեխայի հիմնական զբաղմունքը խաղն է։ Դպրոցական շրջանը համեմատաբար դժվար փուլ է, քանի որ նա պարտավոր է ենթարկվել դպրոցի կարգապահությանը, սովորել դասերը, շփվել հասակակիցների, չափահասների հետ։ Կրտսեր դպրոցակաանն աստիճանաբար յուրացնում է բանավոր և գրավոր խոսքը։ Դրան զուգընթաց աճում են շրջապատի, միջավայրի մասին ընդհանուր գիտելիքները։

Դեռահասության շրջան11-15 տարեկան հասակը դեռահասության շրջանն է, որը համարվում է երեխայի զարգացման դժվար ժամանակահատված։ Մակուղեղի և սեռական գեղձերի ուժգին գործունեությամբ սկսվում է սեռական հասունացումը։ Այս շրջանում տղաների սեռական հասունացման առաջին հատկանիշները ներքին և արտաքին օրգաններիչափսերի մեծացումն է, սպերմատոզոիդների հասունացումը, երկրորդային սեռական հատկանիշների ձևավորումը՝ անոթափոսերի, դեմքի և ցայլքի մազածածկույթը։ Արագ աճում են հենաշարժիչ համակարգը, մեծանում է կոկորդը, ձայնը դառնում է ցածր։ 13-15 տարեկանում սկսում է արտադրվել սերմ, որը վկայում է սերմնարանների բնականոն ֆունկցիայի մասին։ Այն հաճախ արտադրվում է քնած ժամանակ ինքնաբերաբար, որը կոչվում է երազխաբություն։ Աղջիկների սեռական հասունացումը սկսվում է 11 տարեկանից, երբեմն ավելի վաղ։ Ձվարաններն աճում են և սկսում արտադրել իգական սեռական հորմոններ, որոնց ազդեցությամբ զարգանում են նրանց օրգանիզմին բնորոշ երկրորդային սեռական հատկանիշները. կաթնագեղձերը մեծանում են, զայլքի վրա և անոթափոսերում ի հայտ են գալիս մազեր։ Ուժգին աճում ու զարգանում է կմախքը՝ իգական օրգանիզմին բնորոշ առանձնահատկություններով։ Ձվարաններում հասունանում են ձվաբջիջներ, սկսվում է դաշտանը։ Պատանեկան շրջանում ուժեղանում է նյարդային համակարգի դրդունակությունը. տղաները դառնում են չհավասարակշռված, առավել հուզական, կռվարար, աշխատում են աչքի ընկնել ճարպկությամբ, քաջությամբ։ Աղջիկները ձգտում են աչքի ընկնել կանացիությամբ։ Դեռահասի արյունատար անոթների շրջագծի աճը դանդաղ է կատարվում սրտի աճի համեմատ, որը հանգեցնում է արյան ճնշման ժամանակավոր բարձրացման, սրտի աշխատանքի խանգարման, գլխապտույտի և այլն։ Այսպիսի փոփոխությունները ժամանակավոր են, տարիքի հետ աստիճանաբար վերանում են։ Տարիքի հետ մարդու մարմնի համամասնությունները նույնպես փոխվում են։ Վերջին մի քանի տասնամյակներում նկատվել է երեխաների աճի ու զարգացման արագացում ՝ աքսելերացիա , որն արտահայտվում է ֆիզիկական ու հոգեկան վաղ զարգացմամբ։ Աքսելերացիայի պատճառներից են վիտամիններով հարուստ լիարժեք սնունդը, սպորտով զբաղվելը և այլն։

ՀասունությունՏարբերում են հասունության ֆիզիոլոգիական, հոգեբանական, սոցիալական տեսակներ։ Ֆիզիոլոգիական հասունությունն արտահայտվում է օրգանիզմի սեռական հասունացմամբ։ Դա անհատական է, պայմանավորված է ժառանգական, կլիմայական, սոցիալական և այլ գործոններով։ Հոգեբանական հասունության փուլում տղաներն ու աղջիկները ձեռք են բերում բնավորության կայունություն, պատշաճ ինքնատիրապետում ընտանիքում և հասարակության մեջ։ Սոցիալական հասունությունը գիտակից անհատի, հասարակության լիարժեք անդամի ձևավորումն է։ Դա որոշվում է կրթության ավարտով, աշխատանքային գործունեությամբ, տնտեսական ինքնուրույնությամբ և այլն։

вторник, 1 сентября 2015 г.

«ՄԱՐԴԻԿ, ՈՐՈՆՔ ԻՆՁ ԴՈՒՐ ԵՆ ԳԱԼԻՍ»

«ՄԱՐԴԻԿ, ՈՐՈՆՔ ԻՆՁ ԴՈՒՐ ԵՆ ԳԱԼԻՍ»
Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք բաբախում են, որոնց հարկ չկա մղել ինչ-որ բանի, որոնց պետք  չէ ասել, որ ինչ-որ բան անեն, որովհետև գիտեն, թե ինչ  է պետք  անել և հենց այդպես էլ անում են:  Մարդիկ, որոնք «մշակում »  են  իրենց երազանքները, այնքան, մինչև որ այդ երազանքները  տիրանում են իրենց իսկ իրականությանը: Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք ունակ են իրենց քայլերով իրենց վրա վերցնել հանգամանքները, մարդիկ, որոնք  վտանգում են իրականն ու անիրականը երազի հետևից գնալու համար, որոնք իրենց թույլ են տալիս փախչել  խելամիտ խորհուրդներից՝ լուծումները թողնելով Աստծո ձեռքերում (Մարիո Բենեդետտի):
Իմ կարծիքով երազել միշտ պետք է: Սակայն միշտ պետք է իրականը անիրականից  տարբերել: Յուրաքանչյուր ոք պետք է ունենա երազանք, այդ երազանքը դարձնի նպատակ, և նպատակը իրականություն։ թռչելու համար պետք են թևեր, նպատակներին հասնելու համար պետք են ոչ միայն  երազանքներ, այլ նաև ցանկություն, աշխատասիրութուն, կամքի ուժ՝ հաղթահարելու  կյանքի ցանկացած դժվարություն։ Բոլորը չէ որ ունեն այդ կամքի ուժը, քանի որ ոմանց դուր է գալիս  ավելի շատ երազել, քան գործել։ Նրանք չհասնելով  հաջողությունների  ուրիշին են մեղադրում իրենց անհաջողությունների համար։ Լավ մարդը նա չի ով օգնում է բոլորին  կամ նա ով խառնվում է ուրիշների կյանքին, այլ նա ով  հասկանում է, որ «իր իրավունքները սահմանափակվում են այնտեղ, որտեղ սկսվում են ուրիշինը»։
Այսինքն ինձ դուր են գալիս այն մարդիկ  ովքեր ապրում են իրենց կյանքուվ և եթե կարողանում են ինչ-որ տեղ նաև  օգնում են մյուսներին, ովքեր ապրում են երջանիկ լինելու և երջանկացնելու համար։